Պատահար Գորիս-Տաթեւ ճանապարհին, վարորդը մահացել է

Հոկտեմբերի 24-ի երեկոյան «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Տաթև ճանապարհի 35-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից եւ գլորվել ձորը:

Վարորդը` 1986 թ. ծնված Ֆրունզիկ Հակոբյանը, մահացել է, իսկ ուղեւորը` 1987 թ. ծնված Արամ Ա.-ն, վնասվածքներով բուժօգնության է դիմել Գորիսի հիվանդանոց: