Արծաթի հանքեր` Լուսնի վրա

Լուսնի վրա արծաթի հանքեր են գտնվել, այսօր հայտնում է բրիտանական Independent պարբերականը` հղում կատարելով գիտական մամուլում ՆԱՍԱ-ի գիտնականների հրապարակումներին:

Գիտնականներին նաեւ զարմացրել է ջրի բավական մեծ` 5 տոկոս պարունակությունը Լուսնի մակերեւույթից վերցված փորձանմուշի մեջ: