Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը, որով նա ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներին հորդորել էր դաշտային առաքելության արդյունքներով հանդես գալ ոչ թե «հավասարակշռված, այլ արդարցի եւ օբյեկտիվ զեկույցով»` «Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Սա վտանգավոր մեսիջ է, եթե նկատի ունենանք, որ իրենց նախնական հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն արդեն օգտագործել են «օկուպացված տարածքներ», «Խանքենդի» եւ այլ արտահայտություններ։ Սրանով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է օգտակարը համատեղել հաճելիի հետ, այն է՝ միաժամանակ ե'ւ նախընտրական քարոզարշավ վարել հակահայկական լոզունգներով, ե'ւ զիջումներ կորզել ԵԱՀԿ Մինսկի խմբից՝ օգտվելով երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակից։ Այսինքն՝ ըստ Ալիեւի, ստացվում է, որ համանախագահները պետք է ջուր լցնեն իր հակահայկական կարգախոսների վրա, որպեսզի նախընտրական պայքարը ընթանա Ադրբեջանի ժառանգական միապետին ցանկալի հունով։ Հարց է առաջանում՝ եթե համանախագահները կատարեն Իլհամ Ալիեւի այս պատվերը, ապա ընտրություններից հետո ինչպե՞ս են շարունակելու կողմերի դիրքորոշումների մերձեցման գործը»։
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը, ի մի բերելով վերջին շաբաթներին միմյանց հաջորդած աղմկահարույց իրադարձությունները, գրում է. - «Ինչպե՞ս է պատահում, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում այդքան «զուգադիպություններ» են լինում` Լուժկովի գործով Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնվում են Ռուսաստանի «կալպակի տակ», ԱՄՆ-ում բացահայտված գործը միջազգային աննախադեպ հնչեղություն է ստանում, Ռուսաստանը Ադրբեջանին C-300 եւ «Պիոն» համակարգեր է վաճառում, Մինկսի խմբի համանախագահները Ղարաբաղի հարակից տարածքները անվանում են «օկուպացված», իսկ Ստեփանակերտը` «Խանքենդի» եւ այլն: Մի քիչ շատ չե՞ն զուգադիպությունները: Եվ ընդհանրապես` միանգամից այսքան հակահայկական իրադարձությունները մի քիչ շատ չեն ընդամենը մեկ ամսվա համար: Վերջին հաշվով, խնդիրն այն չէ` այս իրադարձություններից յուրաքանչյուրի համար հնարավո՞ր է նորմալ արդարացում գտնել, թե՞ ոչ: Առանձին-առանձին` գուցե հնարավոր է: Բայց բոլոր փաստերը միասին` հեչ լավ բան չեն հուշում»:
«Առավոտ»-ը, խմբագրականում անդրադառնալով կապուղիների մրցույթում հայտ ներկայացրած մասնակիցների` երեկ հրապարակված ցանկին, ամփոփում է. - «Այդպիսով, ամեն ինչ որոշված է, գրեթե բոլորի հետ խոսացված է, բոլորին հրահանգված է, թե ով որ հաճախականության եւ որ ուղղվածության համար հայտ ներկայացնի, որպեսզի ոչ մի խնդիր կամ անակնկալ չլինի: Միայն երկու դեպքում են մեկ կապուղուն հավակնում երկու ընկերություններ` Կարապետիչ vs «Երեւան» եւ «Ա1+» vs «Արմնյուզ»: Առաջին մրցամարտի վերաբերյալ, հավանաբար, քաղաքական որոշում չկա` ոչ ԱԼՄ-ն, ոչ «Երեւան»-ը իշխանությանը որեւէ նեղություն չեն պատճառել եւ չեն պատճառելու: Նման դեպքերում գործում են ոչ քաղաքական չափանիշներ` այն, ինչ քնքշորեն անվանում են «կոռուպցիոն ռիսկեր»: Այստեղ տեսականորեն բացառված չէ նաեւ կապուղին «կիսովի» օգտագործելը: Իսկ «Ա1+»-ի դեպքում առաջիկա մրցույթը լավ թեստ է` արդյոք մեր իշխանությունները շարունակո՞ւմ են վախենալ այդ հեռուստաընկերությունից, թե՞ գոնե այս, առանձին վերցրած, ոլորտում կարող են դրսեւորել լայնախոհություն»:
Ազգ»-ը «Պանրի գների աննախադեպ բարձրացումը` հայկական ագահության հերթական դրսեւորում» վերնագրի ներքո գրում է. - «Դժվար է ասել, թե ինչ պատահեց Հայաստանում պանիր արտադրողների հետ, որ նրանք մեկ մարդու նման որոշեցին բարձրացնել իրենց արտադրանքի գները: Եթե նրանք ոգեւորվեցին ԱԺ-ում բյուջեն ներկայացնելիս վարչապետի հիշատակած «Հայկական պանիր» ծրագրից եւ որոշեցին կտրուկ բարձրացնել իրենց արտադրանքի գինը, ապա երեւի այնքան էլ լավ չեն հասկացել, որ Տիգրան Սարգսյանը խոսում էր կառավարության աջակցությամբ վերոնշյալ անվանմամբ միջազգային ապրանքանիշ ստեղծելու եւ հայկական պանրի արտահանմանն աջակցելու, այլ ոչ թե տեղական շուկայում պանրի գների բարձրացման մասին: Մինչդեռ պանիրը հայերիս համար, հացից հետո ամենակարեւոր եւ ամենաշատը սպառվող սննդեղենն է»:
«Կապիտալ» օրաթերթը գրում է. - «Գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը կարծում է, որ գյուղատնտեսության ոլորտում արձանագրված լուրջ անկումը տարվա կտրվածքով հնարավոր կլինի մեղմել ձվի եւ անասնաբուծական արտադրանքի ծավալները մեծացնելու հաշվին։ Երեկ նա հայտարարել է, որ արդեն հաջողվել է արտահանել 57 հազ. գլուխ ոչխար: Նախարարի լավատեսությունը, որ անասնաբուծական արտադրանքի միջոցով հնարավոր է մեղմել ոլորտի խոր անկումը, մի փոքր անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ, օրինակ, այս տարվա ութ ամիսներին անկում է արձանագրվել թե’ բուսաբուծությունում, թե’ անասնաբուծությունում՝ համապատասխանաբար 19,1% եւ 2,2%»: