Թուրքիայի Վճռաբեկ դատարանի հանրային դատախազ Ահմեդ Թասյուրտը, «Ազատություն» ռադիոկայանի հարցազրույցում անդրադառնալով Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով դատաքննությանը, ասաց, որ այս գործի քննությունը պետք է անաչառ լինի:
«Այն պետք է լինի եւ պարտավոր է լինել անաչառ, եթե մենք ուզում ենք լինել օրենքի երկիր: Հակառակ դեպքում, եթե ցուցաբերվի կողմնակալ մոտեցում, մենք չենք կարող խոսել օրենքի գերակայության մասին», - ասաց Թասյուրտը: - «Մենք գիտենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այս գործով արդեն որոշում է կայացրել: Ես կարծում եմ` դատարանը պարտավոր է հաշվի առնել այն»:
Անցած ամիս Եվրադատարանը Թուրքիային մեղավոր ճանաչեց Հրանտ Դինքի գործով` բավարարելով ներկայացված երկու հայցերը: Մեկը մինչ սպանվելը Դինքն էր ներկայացրել` բողոքարկելով «թուրքերի ինքնությունը վիրավորելու» իր դեմ հարուցված քրեական գործը։ Մյուսը 2007 թվականին, «Ակոս»-ի խմբագրապետի սպանությունից հետո, Դինքի ընտանիքն էր ներկայացրել` Թուրքիայի իշխանություններին մեղադրելով լրագրողի կյանքի իրավունքը չպաշտպանելու մեջ:
Նշելով, որ Հրանտ Դինքի սպանության գործով դատաքննությունն ընթանում է Ստամբուլի դատարանում եւ ինքն անձամբ ներգրավված չէ, Վճռաբեկ դատարանի հանրային դատախազ Ահմեդ Թասյուրտը կարեւորեց գործի զգուշավոր ու մանրակրկիտ քննությունը:
«Մենք անշուշտ գիտենք, թե որքան զգայուն է այս գործը, կարծում եմ` դատավորներն էլ դա գիտեն, դատախազներն էլ, փաստաբաններն էլ: Դատաքննությունը շարունակվում է: Տեսնենք, թե այն ինչ ավարտ կունենա Ստամբուլի դատարանում: Եթե դատավճիռը բողոքարկվի եւ հասնի Վճռաբեկ դատարան, համապատասխան որոշում կկայացվի», - ասաց նա:
Ինչ վերաբերում է Հրանտ Դինքի հարազատների այն դժգոհություններին, որ Դինքի սպանությունից անցել է ավելի քան երեքեւկես տարի, սակայն դատական գործընթացը անհարկի ձգձգվում է եւ տեղից չի շարժվում, Թուրքիայի Վճռաբեկ դատարանի հանրային դատախազը ասաց. - «Դժբախտաբար, մենք ունենք այս խնդիրը, մենք այս խնդիրն ունեցել ենք ոչ միայն Հրանտ Դինքի գործի պարագայում: Քրեական գործերի քննության ընթացակարգը դատավարությունների ժամանակ պաշտպանական կողմին կամ մյուս կողմին դատաքննությունն ավելի ու ավելի երկարաձգելու բազմաթիվ հնարավորություններ է տալիս: Եվ եթե դու չհետեւես այդ կանոններին, դա եւս դժգոհությունների առիթ կդառնա»:
Ահմեդ Թասյուրտը այս օրերին Երեւանում մասնակցում է Եվրոպայի դատախազների խորհրդատվական խորհրդի լիագումար նիստին: Հայաստանի եւ Թուրքիայի իրավապահ, քննչական, արդարադատության մարմինների միջեւ համագործակցություն` որպես այդպիսին, գոյություն չունի, չնայած Թուրքիայում ապրող եւ աշխատող հայերի թիվը փոքր չէ:
Թասյուրտը դժվարացավ վիճակագրական հստակ տվյալներ նշել, բայց հղում անելով տարբեր հրապարակումների` ասաց. - «Թերեւս 100 հազարից ավելի հայեր կան երկրի տարածքում, եւ, անշուշտ, նրանցից ոմանք երբեմն օրենքի հետ կապված խնդիրներ կունենան»:
Հայկական կողմի վկայությամբ` Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ իրավական փոխօգնության պայմանագիր չկա: Եթե Հայաստանի քաղաքացին Թուրքիայում հանցագործություն է կատարում եւ ձերբակալվում է, այնտեղ էլ դատապարտվում է` Թուրքիայի օրենքներով, եւ նույնը` Հայաստանում կատարած հանցագործությունների համար ձերբակալվող թուրքերի պարագայում:
«Նման խնդիրների դեպքում, այնուհանդերձ, ինչպե՞ս է ապահովվում կապը կողմերի միջեւ», - այս հարցին Թուրքիայի Վճռաբեկ դատարանի հանրային դատախազը, ով նախկինում նաեւ աշխատել է երկրի արդարադատության նախարարության միջազգային կապերի դեպարտամենտում, պատասխանեց, որ կապ ապահովվում է հարցումների մակարդակով:
«Երբեմն կապեր ունենում ենք Հայաստանի հետ: Իհարկե, դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը մի փոքր դանդաղեցնում է գործընթացը: Օրինակ, եթե դիվանագիտական հարաբերությունների առկայության դեպքում ինչ-որ անձանց վերաբերյալ հարցումների պատասխանները կարող էին ստացվել մեկ ամսում, հիմա գործընթացը երկու ամիս կարող է ձգձգվել: Բայց ի վերջո խնդիրը լուծվում է: Կարծում եմ, անկախ դիվանագիտական հարաբերություններից` արդարադատության համակարգում կարող ենք սերտացնել շփումները, եթե անկեղծորեն շահագրգիռ ենք», - ասաց Ահմեդ Թասյուրտը: