Աֆղանստանի ընտրությունների քվեների 20 տոկոսը անվավեր է ճանաչվել

Աֆղանստանում խորհրդարանական ընտրությունների քվեներից 1.3 միլիոնը կամ շուրջ 20 տոկոսը անվավեր է ճանաչվել` ընտրակեղծիքների եւ խախտումների պատճառով: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի Անկախ ընտրական հանձնաժողովի նախագահ Ֆազիլ Ահմադ Մանավին:

Աֆղանստանում սեպտեմբերի 18-ին անցկացված խորհրդարանական ընտրությունների ընթացքում բռնությունների հետեւանքով զոհվել է շուրջ մեկեւկես տասնյակ մարդ: