Հայաստանը, Իրանը եւ Ռուսաստանը որոշել են Մեղրիում նավթավերամշակման գործարան չկառուցել. գուցե ապագայում կողմերը անդրադառնան այդ խնդրին, բայց ներկայումս հարցը սառեցված է:
Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը Երեւանում երեքշաբթի օրը մեկնարկած Եվրամիության եւ Հայաստանի միջեւ համագործակցության Էներգետիկայի, միջուկային անվտանգության եւ շրջակա միջավայրի ենթակոմիտեի անդրանիկ նիստում հավելեց. - «Այստեղ քաղաքական խնդիրներ չկան. զուտ տնտեսական դաշտում արդյունավետության եւ շահավետության խնդիրն է առաջացել: Փոքր հզորության նավթավերամշակման գործարանները կառուցելու ինչ-որ հզորության պլան կա, որից ներքեւ անիմաստ է կառուցել, իսկ որից վերեւ արդեն խնդիրներ են առաջանում շուկայի` ինչպես վաճառելու, այնպես էլ դեպի այդ գործարան մատակարարելու առումով»:
Գործարանը նախատեսված էր կառուցել Իրանին սահմանակից Մեղրիում: Ըստ նախագծի, այն տարեկան պետք է մշակեր մոտ 7.5 միլիոն տոննա նավթ: Գործարանի արտադրած նավթամթերքը պետք է վաճառվեր Հայաստանից դուրս: Նախնական գնահատականներով՝ նավթազտարանի կառուցման համար պահանջվում էր մոտ 5 տարի եւ 2.5-3 միլիարդ դոլարի ներդրում: Ընդ որում` ռուսական կողմը նախապես ցանկություն էր հայտնել «ՀայՌուսգազարդ» ընկերության միջոցով 5-10% մասնակցություն ունենալ այդ ծրագրին, սակայն հետագայում Ռուսաստանի պաշտոնյաները հայտարարեցին, թե նավթավերամշակման գործարանի կառուցումը տնտեսապես շահավետ չէ:
Փորձագետները այս առթիվ նշում էին, թե աշխարհում չկա որեւէ երկիր, որը, չունենալով նավահանգիստ, լիարժեք գործող երկաթգծային ցանց, մտածի նավթավերամշակման գործարան կառուցելու մասին։
Էներգետիկայի փոխնարարի խոսքով, այս ամենը շուկայի լրացուցիչ եւ շատ խորը ուսումնասիրության կարիք է առաջացնում, ուստի Մեղրիում նավթավերամշակման գործարանի կառուցման նախագիծը ընդամենը սառեցված է:
Նախնական պայմանավորվածության համաձայն՝ 250 միլիմետր տրամագծով եւ 200-240 միլիոն դոլար արժողությամբ Իրան-Հայաստան վերամշակված նավթամթերքի խողովակաշարի կառուցման աշխատանքները պետք է մեկնարկեին դեռ անցած տարի։ Դրանք ներառելու էին Երասխում նավթամթերքի տերմինալի կառուցումը եւ Թավրիզից վերամշակված նավթամթերքի առաքման համար անհրաժեշտ 300 կիլոմետր երկարությամբ խողովակաշարի կառուցումը:
Մասնագետները լուրջ վերապահումներ ունեին այս նախագծի վերաբերյալ: Նախ, որ Իրանում դեռեւս չկա որակյալ նավթամթերք` Հայաստան մատակարարելու համար, եւ երկրորդ` աշխարհում մինչ այժմ ոչ-ոք չի փորձել բենզին տեղափոխող 300 կիլոմետրանոց խողովակաշար կառուցել: Այս դիտարկմանը Արեգ Գալստյանը արձագանքեց. - «Այդ նախագծով զբաղվում են փայլուն մասնագետներ, եւ որեւէ անգամ ես իրենցից չեմ լսել, որ այդտեղ զուտ տեխնիկական խնդիրներ կան»:
Իսկ ինչպե՞ս է պաշտոնական Բրյուսելը գնահատում Հայաստանի էներգետիկ անվտանգության եւ անկախության բարձրացման նպատակով Իրանի հետ ծավալված համագործակցությունը: Եվրամիության Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության «Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա եւ Հարավային Կովկաս» ստորաբաժանման ղեկավար Ջոն Կյաերը այս առնչությամբ ասաց. - «Եվրամիության դիրքորոշման հիմքը այստեղ ընտրության հնարավորությունն է, որ տրված է Հայաստանին` համագործակցության ռեժիմի առումով: Ինքս լավ ծանոթ չեմ ընթացակարգերին, որոնցով Հայաստանը ընտրում է էներգետիկայի ոլորտում գործընկեր երկրներին կամ կազմակերպություններին»:
Ջոն Կյաերը խոստովանեց, որ տեղյակ չէ նաեւ Մեծամորի ատոնակայանի կառուցման հարցում գործընկեր կազմակերպությունների ընտրության ընթացակարգին: Հիշեցնեմ, որ Հայաստանի կառավարությունը իր վերջին նիստում որոշեց հայ-ռուսական «Մեծամորէներգոատոմ» ընկերությանը պատվիրատուից բացի, օժտել նաեւ շահագործողի լիազորություններով։
«Նախկինում, այո, մենք դեմ էինք Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցմանը: Չեմ կարծում, որ Եվրամիության դիրքորոշումն այս հարցում փոխվել է: Առաջին հերթին մենք մտահոգված ենք ատոմակայանի անվտանգության պատշաճ մակարդակի ապահովվմամբ, եւ հենց այս ուղղությամբ էլ համագորակցելու ենք, - եզրափակեց Եվրամիության պաշտոնյան: