The Wall Street Journal-ը հրապարակել է իր աղմկահարույց լրագրողական հետաքննության արդյունքները, որոնց համաձայն` Facebook սոցիալական ցանցին կցված հիմնականում խաղային հավելումների միջոցով, առանց օգտագործողների իմացության, նրանց անձնական տվյալները տրամադրվել են առնվազն 25 գովազդային ընկերությունների:
Լրագրողական հետաքննությունն իրականացրած էմիլի Սթիլն ասում է, որ դրանք ամենատարածված խաղային հավելումներն են:
«Մենք հայտնաբերել ենք, որ սոցիալական այդ կայքի ամենատարածված հավելումներից շատերը երրորդ կողմին` գովազդային եւ վիճակագրական ընկերություններին են տրամադրում տեղեկատվություն, որի միջոցով հնարավոր է ստանալ ձեր եւ անգամ ձեր ընկերների տվյալները», - նշում է Սթիլը:
Ըստ Էմիլի Սթիլի` խաղային հավելումների միջոցով ընկերություններին են տրամադրվել Facebook-ից օգտվողների անձնական համարները: Սոցիալական ցանցի յուրաքանչյուր օգտվողի կայքում գրանցվելիս տրվում է անձնական համար, որը ինտերնետում կայքի անունից հետո մուտքագրելիս տրամադրում է այն տեղեկատվությունը, որը հասանելի է օգտվողի անձնական էջում:
Ամենատարածված խաղային կցորդները գովազդային ընկերություններին տրամադրել են նույնիսկ գաղտնիության եւ անձնական տեղեկատվության պաշտպանվածության ամենամեծ աստիճանը ունեցողների տվյալները:
Խաղային հավելումների առաջին եռյակը Zynga ընկերության մշակած եւ շատ տարածված FarmVille, Texas HoldEm Poker եւ FrontierVille խաղերն են, որ գովազգային ընկերություններին տրամադրել են տասնյակ միլիոնավոր մարդկանց տվյալները: Միայն FarmVille խաղին, որը առաջարկում է վիրտուալ ֆերմերային տնտեսություն վարել, 59 միլիոն մարդ է միացած ամբողջ աշխարհում:
Facebook-ը օգտագործողների տվյալները ուղարկվել են գովազդային ընկերությունների, որոնք տվյալների այդ հսկայական շտեմարանն օգտագործում են գովազդային վիճակագրության եւ գովազդային քաղաքականություն մշակելու նպատակով: Իսկ գովազդային այդ ընկերություններից մեկը նաեւ վաճառել է տվյալների այդ բազան:
Բացի անձնական տեղեկատվությունից, որը պարունակում է անուն-ազգանունը, ընկերների ցուցակը եւ առհասարակ այն ողջ տեղեկատվությունը, որը Facebook սոցիալական ցանցից օգտվողը տեղադրում է իր էջում, խաղային կցորդները գովազդային ընկերություններին են տրամադրել տեղեկատվություն նաեւ այսպես կոչված ռեֆերեր կայքերի մասին, որոնցից սոցիալական ցանցից օգտվողը անցում է կատարել դեպի Facebook-ի իր էջը:
Facebook-ը այժմ փակել է իր մի քանի հավելումներ, սակայն Zynga-ի առաջարկած խաղային հավելումներին այդ արգելքները դեռ չեն վերաբերում:
Zynga ընկերության ներկայացուցիչն ասել է, որ իրենք հստակ քաղաքականություն ունեն` անձնական որեւէ տվյալ չտրամադրել երրորդ կողմին, եւ պատրաստ են համագործակցել Facebook-ի հետ` միջադեպը հարթելու համար:
Facebook-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ կայքի տեխնիկական համակարգը հիմնված է խիստ գաղտնիության քաղաքականության վրա, եւ հավելել են, որ անձնական տվյալների պաշտպանությունն անընդհատ կատարելագործվում է: