«Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատմելով ամերիկահայ շրջանակների հետ իր հանդիպումների մասին` Հայաստանում Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչն ասել է, թե Ֆիլադելֆիայում, Դեթրոյթում, Լոս Անջելեսում եւ Սան Ֆրանցիսկոյում կայացած այդ հանդիպումների ընթացքում բավական օգտակար ու հետաքրքիր շփումներ է ունեցել տեղերի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Քննարկվել է հարցերի լայն շրջանակ` սկսած հայ - թուրքական հարաբերություններից, Հայաստանի անվտանգությունից մինչեւ ժողովրդավարությանը առնչվող խնդիրներն ու Հայատանի տնտեսության մեջ ներդրումներ կատարելը:
«Հայ համայնքը շատ հետաքրքրված է այս հարցերով եւ առհասարակ այն ամենով, ինչ կատարվում է Հայաստանում», - ասել է դեսպան Յովանովիչը` նշելով, որ ինքը քննարկված բոլոր հարցերի շուրջ ներկայացրել է Միացյալ Նահանգների տեսակետները:
ԱՄՆ-ի դեսպանը պատասխանել է նաեւ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մասին հարցին, որում իբրեւ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք նշված էր նաեւ ադրբեջանական «Խանքենդի» անվանումը: «Դա փոփոխություն չէ, միջնորդները հղում են արել այդ անվանմանը նաեւ նախկինում», - ասել է Յովանովիչը:
Սենատում Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի թեկնածության առկախմանը վերաբերող հարցին Մարի Յովանովիչը արձագանքել է. - «Դա, ակնհայտորեն, Միացյալ Նահանգների Սենատի վճռելիք հարցն է: Մեթ Բրայզան վայելում է նախագահի եւ պետքարտուղարի լիակատար վստահությունը: Հուսով ենք, որ նա կհաստատվի: Սակայն, կրկնում եմ, դա Միացյալ Նահանգների Սենատի վճռելիք հարցն է»: