«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է. - «Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը, որը այսօր ժամանում է Երեւան` մասնակցելու «Ժողովրդավարություն հանուն ապագայի» Եվրախորհրդի ֆորումին, հնարավոր է այցելի հայաստանյան բանտերում պահվող քաղբանտարկյալներին: Նրան այդ խնդրանքով երեկ դիմել էին 11 հայկական հասարակական կազմակերպություններ: Վերջիններս Եվրախորհրդի գլխավոր քարտուղարին խնդրել են ստիպել Հայաստանի իշխանություններին, որ նրանք «անմիջապես ազատ արձակեն բոլոր քաղբանտարկյալներին եւ ապահովեն 2008-ի մարտի 1-ի դեպքերի անկախ եւ անաչառ քննությունը»: Թերթին հայտնի է դարձել, որ Եվրախորհրդում քննարկել են հայաստանյան հասարակական կազմակերպությունների այս առաջարկությունը եւ չեն բացառել գլխավոր քարտուղարի` քաղբանտարկյալներից մի քանիսի հետ տեսակցելու հնարավորությունը: «Հասարակական կազմակերպությունների կարծիքով, եթե Յագլանդը այցելի քաղբանտարկյալներին, ապա այդ քայլը Հայաստանի իշխանություններին կստիպի նրանց ազատ արձակել», - փոխանցում է «Հայկական ժամանակ»-ը:
«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Այն փաստը, որ հոկտեմբերի 13-ին ամերիկյան իրավապահների սկսած եւ աշխարհի լրատվամիջոցների տիրաժավորած «հայկական մաֆիայի» բացահայտումները ժամանակային առումով համընկան Հայաստանի արմատական ընդդիմության աշնանային աշխուժացման հետ, լուրջ խորհելու տեղիք է տալիս։ Քանզի այս դերաբաշխումների առաջին մասնակիցը խիստ անհանգստացած է հայ-ռուսական արձանագրությունների ստորագրումից հետո տարածաշրջանում իր դիրքերի թուլացման իրողությունից, իսկ երկրորդը՝ Միացյալ Նահանգներում «հայկական մաֆիայի» գործունեությունը ամեն կերպ Հայաստանի ու նրա իշխանությունների հետ կապելու համառ փորձեր է ձեռնարկում։ Բնութագրական է, որ թեեւ առաջիկայում խորհրդարանական ընտրություններ են սպասվում ոչ թե Հայաստանում, այլ Ադրբեջանում, բայց ի տարբերություն ՀՀՇ-ի, «Մուսավաթ»-ը չի մեղադրում սեփական երկրի իշխանություններին կոռուպցիայի մեջ։ Ընդ որում՝ ամերիկյան իշխանությունները դեռեւս չեն հրապարակում իրենց ունեցած հարուստ փաստերը Ադրբեջանի իշխանությունների կոռուպցիոն գործարքների վերաբերյալ»։
lragir.am-ը գրում է. - «Եթե չլիներ ԲՀԿ-ն, կստացվեր յուրօրինակ եռանկյունի` Կոնգրես-ՀՅԴ-ՀՀԿ, որը կարող էր ապագա խորհրդարանի ոչ վատ պլատֆորմ ձեւավորել, որ ձեռնտու կլիներ բոլորին. Կոնգրեսը կստանար տեղերի քառորդ մասը, գրեթե նույնքան` ՀՅԴ-ն, ընդդիմություն խաղալով, եւ վճռական պահին աջակցելով իշխանությանը, իսկ ՀՀԿ-ն կվերցներ ձայների կեսից քիչ ավելին, ապահովելով դեմոկրատական ցուցանակ եւ փաստացի` երկրի ղեկավարման ղեկը: Սակայն ԲՀԿ-ն խառնում է բոլորի խաղաքարտերը: Ի՞նչն է այդժամ խանգարում ՀՀԿ եւ ԲՀԿ նախկին համագործակցությանը: Ըստ ամենայնի` ԲՀԿ-ի թիկունքից Ռոբերտ Քոչարյանի «սավառնող» ստվերը: Ահա այն գործող անձը, որը հաշվի չի առնվում կանխատեսումներում: Եթե ԲՀԿ-ի թիկունքում իսկապես Ռոբերտ Քոչարյանն է, ով մի օր կարող է գլխավորել այդ կուսակցության նախընտրական ցուցակը, ապա ուժերի ողջ դասավորությունը կտրուկ փոխվում է: Ընդ որում, ոչ Սերժ Սարգսյանի օգտին: Ուժերի նման դասավորության պարագայում ՀՅԴ-ն, ամենայն հավանականությամբ, կաջակցի Քոչարյանին: Եվ եթե ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ստանան ձայների բավարար քանակ, արդյունքում խորհրդարանում Քոչարյանի կողմնակիցների քանակը կարող է ավելին լինել, քան Սարգսյանի: Ահա թե ինչու է ՀՀԿ-ն փորձելու թույլ չտալ ԲՀԿ եւ ՀՅԴ մուտքը խորհրդարան»:
«Իրատես de facto»-ն զրուցել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի հետ: Նա ասում է. - «Չեմ կարծում, թե գործող նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղին առնչվող որեւէ համաձայնագիր ստորագրի: Նա շատ պարզ պատկերացնում է, որ ցանկացած պայմանագիր միանշանակ բացասական ընկալում է ունենալու: Ես նկատի ունեմ պայմանագիր, որտեղ Լեռնային Ղարաբաղի տարածքային ամբողջականությունը չի պահպանվի: Քաղաքական բոլոր նորմալ ուժերը եւ ժողովուրդը չեն ընդունի, այդ քայլից հետո իշխանափոխությունը օրերի ու ժամերի խնդիր կդառնա: Իմանալով դա եւ այն, թե ինչ վտանգներ կարող է Հայաստանի համար նման համաձայնագիրը բերել` Սերժ Սարգսյանը չի ստորագրի: Բայց դա դեռ չմտահոգվելու առիթ չէ»:
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը «Առավոտ»-ի հետ խոսել է Ընտրական օրենսգրքի բարեփոխումների մասին: Ընդդիմության ներկայացրած առաջարկների մասին Հարությունյանը ասում է. - «Որոշ առաջարկություններ ամենեւին կապ չունեն Վենետիկի հանձնաժողովի հետ, ինչպես օրինակ` մեծամասնական ընտրակարգից հրաժարվելը: Անձամբ ես դեմ եմ մեծամասնականից հրաժարվելու այս առաջարկին: Հիմնավորեմ, թե ինչու` համամասնական ընտրակարգը հայտնի է իր մի շարք թերություններով, առաջին հերթին նրանով, որ հանրապետության շրջանները ներկայացված չեն լինում խորհրդարանում: Հաջորդը` խզվում է ընտրող եւ պատգամավոր կապը, այնպես որ, չեմ կարծում, թե այս փուլում սա լավագույն առաջարկն է»: