Հայաստանում է Լիտվայի Սեյմասի (խորհրդարանի) փոխնախագահ, Լիտվա - Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Ալգիս Կաշետան, որին այսօր ընդունել են Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, հանդիպումից հետո տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Ալգիս Կաշետան պարգեւատրվել է Հայաստանի խորհրդարանի Պատվո մեդալով` Լիտվայի Սեյմասի կողմից Հայոց ցեղասպանության բանաձեւի ընդունման եւ հաստատման գործընթացին աջակցելու համար:
Կաշետան նշել է, որ մարդկության դեմ հանցագործությունները պետք է դատապարտվեն, եւ 2005 թվականի դեկտեմբերի 15-ին Լիտվայի Սեյմասը, նշելով հայ ժողովրդի ցեղասպանության 90-րդ տարելիցը, ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւ, որում դատապարտելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում իրականացված հայ ժողովրդի ցեղասպանությունը` կոչ է արել Թուրքիային ճանաչել այդ պատմական իրողությունը:
Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` Ալգիս Կաշետայի հետ Էդվարդ Նալբանդյանի հանդիպման ժամանակ քննարկվել են մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր, Հայաստան - Եվրամիություն համագործակցությունը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում անվտանգության ապահովմանն առնչվող հարցերի, առկա խնդիրների եւ դրանց լուծման ուղիների վերաբերյալ: