Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է «Պզոյի» հետ նրա կապերի մասին պնդումները

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հերքում է անցած շաբաթ ԱՄՆ-ում ձերբակալված «Պզո» մականունով Արմեն Ղազարյանի հետ նախկին նախագահի կապերի մասին ընդդիմադիր շրջանակների պնդումները:

«Բնականաբար ես հերքում եմ նման պնդումները, եւ մեկ անգամ չէ, որ հերքել եմ», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Սողոմոնյանը հերքեց նաեւ այն հրապարակումները, թե Արմեն Ղազարյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հարսանեկան արարողությանը: «Նույնիսկ ինձ լուսանկար են ուղարկել` ճանաչելու համար, բայց բոլորովին այլ մարդու լուսանկար էր», - ընդգծեց նախկին նախագահի գրասենյակի ղեկավարը:


Իրինա Հովհաննիսյան