Երեկ Աֆղանստանում ռումբի պայթյունից զոհվել է ՆԱՏՕ-ի 1 զինծառայող։ Այսպիսով, միայն այս ամսվա ընթացքում Աֆղանստանում զոհված ՆԱՏՕ-ի զինծառայողների թիվը հասել է 44-ի։
Նրանց մեծ մասը սպանվել է երկրի հարավային շրջաններում, որտեղ վերջին ժամանակաշրջանում սաստիկ բախումներ են տեղի ունենում ամերիկյան զորամիավորումների եւ զինված ապստամբների միջեւ։
Բացի այդ, երեկ Կանդահար քաղաքում պայթյունների հետեւանքով սպանվել է առնվազն 2 խաղաղ բնակիչ։