Վենեսուելան նավթ կվաճառի Բելառուսին

Երեկ Վենեսուելայի եւ Բելառուսի նախագահներ Ուգո Չավեսն ու Ալեքսանդր Լուլկաշենկան Մինսկում ստորագրել են համաձայնագիր, ըստ որի սկսած 2011 թվականից Վենեսուելան երեք տարվա ընթացքում 30 միլիոն տոննա հում նավթամթերք կմատակարարի Բելառուս։

«Առաջիկա 200 տարում Բելառուսի նավթամշակման գործարանները հումքի պակաս չեն ունենա»,- երեկ Մինսկում հայտարարել է Ուգո Չավեսը։

Կողմերից եւ ոչ մեկը չի հաղորդել գործարքի գինը։