Պակիստանում ամերիկյան հրթիռակոծության հետեւանքով 10 զինյալ է սպանվել

Պակիստանում ամերիկյան անօդաչու ինքնաթիռից հասցված հրթիռային երկու հարվածների հետեւանքով սպանված զինյալների թիվը հասել է 10-ի:

Հրթիռները, ինչպես հաղորդվում է, արձակվել են լույս շաբաթ գիշերը Աֆղանստանի հետ սահմանամերձ Հյուսիսային Վազիրստան շրջանում, որտեղ, ըստ հետախուզական տվյալների, թաքնվում էին զինյալները: