Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում Մեդվեդեւը առաջադրել է Սերգեյ Սոբյանինի թեկնածությունը

Ուրբաթ երեկոյան Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Մոսկվայի քաղաքապետի պաշտոնում քաղաքային դումայի քննարկմանն է ներկայացներ փոխվարչապետ Սերգեյ Սոբյանինի թեկնածությունը:

Երկուշաբթի օրը մայրաքաղաքի դուման կորոշի այդ հարցով արտահերթ նստաշրջան անցկացնելու օրը:

Մեդվեդեւի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան հայտարարել է, որ Սոբյանինը, նշանակվելու դեպքում, չի համատեղի փոխվարչապետի եւ Մոսկվայի քաղաքապետի պաշտոնները:

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը, հիշեցնենք, անցած ամսվա վերջին պաշտոնանկ էր արվել` «վստահությունը կորցնելու» ձեւակերպմամբ: