«Պզո» մականունով Արմեն Ղազարյանը ԱՄՆ-ի քաղաքացի է

«Պզո» մականունով Արմեն Ղազարյանը, ով համարվում է Միացյալ Նահանգներում օրերս բացահայտված հայկական հանցավոր խմբավորման պարագլուխը, ԱՄՆ-ի քաղաքացի է: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին Հայաստանի Ոստիկանությունից:

Ըստ նույն աղբյուրի` Հայաստանում ապրելու տարիներին Ղազարյանը դատված չի եղել, ո'չ նրան ձերբակալելուց առաջ եւ ո'չ էլ հետո ամերիկյան կողմը Հայաստանի Ոստիկանությանը չի դիմել:


Ռուզաննա Ստեփանյան