Ավտոմեքենաների պետհամարանիշներում այսուհետ կօգտագործվեն նաեւ P, N, T, D եւ V տառերը

Հայաստանի կառավարությունը այսօր կայացած նիստում փոփոխեց իր նախկին որոշումներից մեկը, որով սահմանվել են տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշների չափորոշիչները։

Դրանց համապատասխանող U, Օ, S եւ L տառերից զատ, այսուհետ կարող են օգտագործվել նաեւ P, N, T, D եւ V տառերը, քանի որ որոշմամբ սահմանված տառեր պարունակող եւ հետաքրքրություն ներկայացնող համարանիշները գրեթե սպառվել էին։


Հովհաննես Շողիկյան