Վարչական դատարանը մերժել է Երեւան քաղաքի 116 բնակիչների հայցն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի, որի պահանջն էր անվավեր ճանաչել Ուսանողական այգու տարածքում շինարարության թույլտվությունները:
Համահայցվորների պնդմամբ, այգում իրականացվող շինարարության թույլվությունները տրամադրվել են` ոտնահարելով կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին քաղաքացիների իրազեկման, քաղաքաշինական ծրագրերի ու նախագծերի քննարկմանը եւ որոշումների ընդունմանը նրանց մասնակցության իրավունքը, իսկ կառուցապատման արդյունքում խախտվում են համահայցվորների առողջ ու բարենպաստ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը եւ հանգստի իրավունքը:
ՀՀ վարչական դատարանը վերադարձրել է հայցը` պատճառաբանելով, որ համահայցվորների կոնկրետ իրավունքները չեն խախտվել:
«Փաստորեն, արդարադատության համակարգի մի օղակ, շատ կասկածելի պատճառաբանությամբ փորձում է կանգնեցնել Ուսանողական այգու ճակատագրի իրավական լուծման գործընթացը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հինգշաբթի օրը կարծիք հայտնեց «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնող խմբի ակտիվիստ Արթուր Աֆթանդիլյանը: - «Խնդիրը վաղուց արդեն դադարել է միայն բնապահպանական լինելուց: Այն արդեն շատ հստակ ձեռք է բերել սոցիալական բաղադրիչ, որովհետեւ, ըստ էության, մենք տեսնում ենք, որ կատարվում է հանրային սեփականություն հանդիսացող տարածքի փաստացի մասնավորեցում», - ասում է Աֆթանդիլյանը:
«Դատարանի կայացրած նման որոշումը անակնկալ չէր մեզ համար,- ասում է «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնող խմբի անդամ, «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Շահերի պաշտպանության եւ աջակցության ծրագրի ղեկավար Սոնա Այվազյանը: - «Մենք ակնկալում էինք, որ հնարավոր է` լինի նման որոշում: Պարզապես հերթական անգամ ապացուցվեց, որ դատարանները անկախ ու անկողմնակալ չեն գործում, այլ քաղաքական պատվերներ են կատարում»:
Նախաձեռնող խմբի անդամները պնդում են, որ այգում այս պահին էլ մեծ թափով ընթացող շինարարությունը ապօրինի է:
«Շինարարությունը, ըստ էության, ավարտվել է: Մեր նախաձեռնությունը շատ լավ ազդեց շինարարության վրա, որովհետեւ այնտեղ տեմպերը կրկնապատկեցին` մտածելով, որ եթե շինարարությունը ավարտվի, մենք պարզապես կկանգնենք կատարված փաստի առաջ, կգնանք տուն», - ասում է Աֆթանդիլյանը:
Մինչդեռ նախաձեռնող խումբը տուն գնալ չի պատրաստվում: Համահայցվորներն արդեն բողոք են ներկայացրել ՀՀ վարչական դատարան: