Իրանի նախագահը այսօր ավարտում է այցը Լիբանան

Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը այսօր ավարտում է իր առաջին պետական այցը Լիբանան:

Ահմադինեջադը կայցելի նաեւ Իսրայելի հետ սահմանակից լիբանանյան շրջաններ:

Իրանի նախագահը երեկ Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի հետ զրույցում հայտարարել է, թե երկու երկրները միասնական են «սիոնիստական ագրեսիային» դիմակայելու հարցում:

Միացյալ Նահանգները եւ Իսրայելը անհանգստություն են հայտնել Ահմադինեջադի այս այցի կապակցությամբ` կարծիք հայտնելով, որ այն կապակայունացնի իրավիճակը ողջ տարածաշրջանում: