Քլինթոն. «Բոսնիան եւ Սերբիան պետք է մտնեն Եվրամիություն»

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Բոսնիա եւ Հերցեգովինան ու Սերբիան պետք է մտնեն Եվրամիության կազմ:

Բելգրադ կատարած այցի ընթավքում ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել նախկին Հարավսլավիայի գործով Սերբիայի իշխանությունների համագործակցությունը Միջազգային քրեական դատարանի հետ:

Բալկանյան երկրներ իր եռօրյա այցի շրջանակներում Միացյալ Նահանգների պետքարտուղարը այսօր կլինի նաեւ Կոսովոյում: