Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) ընդդիմադիր դաշինքի համակարգող Լեւոն Զուրաբյանը, երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով մեկ տարի առաջ Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին, նշեց, թե Սերժ Սարգսյանը «իրեն խաբված է զգում»:
Նրա խոսքով` միայն այն, որ արձանագրությունների ստորագրումից մեկ տարի անց պաշտոնական Երեւանը որեւէ հայտարարություն չի անում, խոսում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը «ուղղակի ասելիք չունի»:
«Սերժ Սարգսյանը երբեք իրեն այդքան խաբված չի զգացել: Ինքը իսկապես հույսեր է փայփայել ու ունեցել է միջազգային հանրության խոստումները, որ Թուրքիայի վրա ճնշումներ կգործադրվեն եւ ի վերջո կպարտադրեն նրան գնալ այդ արձանագրությունների վավերացմանը: Թեեւ մենք զգուշացնում էինք, որ դա անիրական սպասելիքներ էին», - նշեց Զուրաբյանը` շարունակելով. - «Իսկապես ինքը խաբված է: Բայց Տեր-Պետրոսյանը շատ դիպուկ դրա մասին ասաց` խաբվելը դա արդարացում չէ»:
Հարցին, թե, իր կարծիքով, ինչու նախագահը հետ չի կանչում Հայաստանի ստորագրությունը, Կոնգրեսի համակարգողը արձագանքեց. - «Դա էլ չի կարող անել, որովհետեւ այդ դեպքում շատ պարարտ հող կստեղծի Հայաստանին ապակառուցողական դիրքորոշման մեջ մեղադրելու համար: Ինքը մտել է մի սխալ խաղի մեջ, որից դուրս գալ էլ անգամ չի կարողանում»:
Խոսելով Ղարաբաղի խնդրի մասին` Զուրաբյանը նշեց, թե Ադրբեջանն այսօր միջազգային բոլոր ֆորումներն օգտագործում է Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի վրա ճնշում գործադրելու նպատակով եւ ստանում է այն, ինչ ցանկանում է:
Ըստ ընդդիմադիր գործչի` թեեւ Սերժ Սարգսյանը հայտարարում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտության մասին, Հայաստանի իշխանությունները, սակայն, իրենց իսկ գործողություններով հակասում են դրան. դրա «վառ ապացույցն այն է, որ Հայաստանը համաձայնել է Ղարաբաղում անցկացվող դաշտային առաքելությանը` հաշվի չառնելով այդ հարցում Ղարաբաղի դիրքորոշումը»:
«Այսօր Հայաստանը Ղարաբաղին դարձրել է իրեն կցորդ մի ռեժիմ, որը հլու, հնազանդ լսում եւ կատարում է այն ամենը, ինչ իրեն թելադրում է Երեւանը: Եվ ես հարց եմ տալիս` ինչպե՞ս միջազգային հանրությունը կհարգի Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, եթե դա չի անում Հայաստանի Հանրապետությունը», - ասաց Զուրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 15-ին եւ 19-ին Կոնգրեսը անցկացնելու է հանրահավաքներ եւ երթեր: Հանրահավաքները տեղի են ունենալու Մատենադարանին հարող տարածքներում, քանի որ Երեւանի քաղաքապետարանը արգելել է դրանք անցկացնել Ազատություն հրապարակում: