Ուկրաինայում ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով 40 մարդ է զոհվել

Այսօր Ուկրաինայի արեւելքում ուղեւորատար ավտոբուսի եւ գնացքի բախման հետեւանքով 40 մարդ զոհվել, եւս 10-ը վիրավորվել են: Վիրավորվածներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Վթարը տեղի է ունեցել Դնեպրոպետրովսկի մարզի Մարհանեց քաղաքի մոտ: Ոստիկանության վկայությամբ, ավտոբուսի վարորդը փորձել է հատել երկաթուղագիծը` անտեսելով կարմիր լույսը:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` երկրի վարչապետ Միկոլա Ազարովը հրահանգել է զոհվածներից յուրաքանչյուրի ընտանիքին վճարել 100 հազար գրիվնա (մոտ 12 հազար 600 դոլար) փոխհատուցում: