Պերուի նախագահը ապտակել է իրեն կոռուպցիոներ անվանած երիտասարդին

Պերուի նախագահ Ալան Գարսիան հիվանդանոց կատարած այցի ժամանակ ապտակ է հասցրել 27-ամյա մի երիտասարդի, ով հանդգնել է կոռուպցիոներ անվանել նրան:

«Ահա թե ինչպես եք դուք հասկանում ազատ խոսքի եւ արտահայտվելու իրավունքը», - հայտարարել է պերուացի երիտասարդը, ինչի համար երկրորդ ապտակն է ստացել Գարսիայից:

Միայն նախագահի անվտանգության ծառայության աշխատակիցների ուժային միջամտությունից հետո է հնարավոր եղել լռեցնել երիտասարդին: