Քլինթոնը այցելում է Բալկանյան երկրներ

Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այսօրվանից սկսում է պաշտոնական այցելությունները Բալկանյան երկրներ:

Այսօր Հիլարի Քլինթոնը Սարաեւոյում բանակցելու է Բոսնիա եւ Հերցեգովինայի ղեկավարության հետ: Քննարկվելու են ՆԱՏՕ-ին ինտեգրվելուն եւ երկրի Սահմանադրությունը բարեփոխելուն առնչվող հարցեր:

ԱՄՆ-ի պետքարտուղարը այցելելու է նաեւ Սերբիա եւ 2008 թվականից անկախություն հռչակած Կոսովո: