Հունաստանում 15-ամյա պատանուն սպանած ոստիկանը դատապարտվեց ցմահ ազատազրկման

Հույն ոստիկան Եպամինոնդաս Կորկոնեասը, ով 2008 թվականին սպանել էր 15-ամյա պատանի Ալեքսիս Գրիգորոպուլոսին, ինչը Աթենքում զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել, այսօր դատապարտվել է ցմահ ազատազրկման։

2008 թվականի դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած այդ միջադեպից հետո Հունաստանում երկու շաբաթ շարունակվեցին զանգվածային անկարգությունները։

Կորկոնեասի հետ պատահարի օրը պարեկություն անող ոստիկան Վասիլոս Սարալիոտիսը նույնպես մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել է 10-ը տարվա ազատազրկման։

2008 թվականին Հունաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեպսան Վահրամ Կաժոյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ սպանված պատանու մայրը հայ է, եւ նրա ընտանիքը սերտ կապեր է ունեցել հայ համայնքի հետ։