Հայտնի դարձան էկոնոմիկայի բնագավառում 2010 թվականի Նոբելյան մրցանակակիրները

Էկոնոմիկայի բնագավառում 2010-ը թվականի Նոբելյան մրցանակին են արժանացել ամերիկացիներ Փիթեր Դայմոնդը, Դեյլ Մորտենսենը եւ բրիտանացի Քրիստոֆեր Պիսարիդեսը, ով ծագումով Կիպրոսից է։

Էկոնոմիկան վեց բնագավառներից միակն է, որի համար տրվող Նոբելյան մրցանակի հեղինակը շվեդացի արդյունաբերող Ալֆրեդ Նոբելը չէ։ Այն սահմանել է Շվեդիայի կենտրոնական բանկը:

Առաջին անգամ էկոնոմիկայի բնագավառում Նոբելյան մրցանակը շնորհվել է 1969 թվականին։