Ղրիմում խորտակվել է ռուս-ուկրաինական անձնակազմով բեռնանավ

Ղրիմում` Կերչի թերակղզու ափամերձ հատվածում ջրասույզ է եղել ռուս եւ ուկրաինցի անձնակազմով բեռնանավ, 8 մարդ անհայտ կորած է:

Անձնակազմի 12 անդամներից 4-ին հաջողվել է փրկել, մյուսների ճակատագիրը անհայտ է: Փրկարարական-որոնողական աշխատանքները շարունակվում են:

Մոնղոլիայի դրոշի տակ նավարկող բեռնանավը մետաղի ջարդոն էր տեղափոխում: Վթարի պատճառներն առայժմ պարզ չեն: