Բելգրադում նույնասեռականների շքերթը վերաճել է ծայրահեղականների եւ ոստիկանների բախման

140 մարդ վիրավորվել, 200-ը` ձերբակալվել են Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կիրակի օրը աջ ծայրահեղականների եւ նույնասեռականների շքերթը պաշտպանող ոստիկանների միջեւ բախման արդյունքում:

Ծայրահեղական երիտասարդները ոստիկանների վրա են նետել քարեր եւ «մոլոտովյան կոկտեյլներ»: Իրավապահները պատասխանել են արցունքաբեր գազով եւ ռետինե փամփուշտներով:

Բելգրադին հասցվել է 1 միլիոն եվրոյի վնաս: