Իշխող Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ եթե հաջորդ քառօրյայում «Ժառանգություն» կուսակցության մշակած օրինագիծը Լեռնային Ղարաբաղը ճանաչելու մասին դրվի քվեարկության, իրենց խմբակցությունը դեմ կքվեարկի:
Ազգային ժողովում օրինագծի քննարկման ժամանակ «Ժառանգության» հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը, առաջարկելով հետաձգել օրինագծի քվեարկությունը մինչեւ հաջորդ քառօրյա, դիմեց խորհրդարանական մեծամասնությանը. - «Հայցում եմ եւ խնդրում եմ ձեր զորակցությունը, որ սա դառնա համազգային նախագիծ, համապետականորեն քննարկված բոլոր ուժերի կողմից, համախոհաբար մտնի օրակարգ, եւ մենք միասին քննենք` երբ է թե' բովանդակության, թե' դասակարգային, թե' ժամանակային առումով ճշգրիտ պահը»:
Հարցին, թե արդյոք Հանրապետական խմբակցությունը մտադրություն ունի անցկացնել համապետական քննարկում, Արտակ Զաքարյանը արձագանքեց. - «Հայաստանը միջազգային 192 սուբյեկտներից մեկն է, որը եւս այդ գործընթացին [Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման] պետք է մասնակցի: Բայց միաժամանակ նաեւ Հայաստանը այսօր բանակցային կողմ է, սակայն ամբողջությամբ Լեռնային Ղարաբաղին փոխարինել չի կարող»:
«Հանրապետականի համար Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը գերխնդիր է եւ ամրագրված է ինչպես հանրապետության նախագահի, այնպես էլ կուսակցության նախընտրական բոլոր ծրագրերում», - շարունակեց Զաքարյանը: Միեւնույն ժամանակ, պատգամավորը ասում է, թե այսօր երաշխիքներ չկան, որ` «Հայաստանի ճանաչումից հետո անմիջապես կճանաչեն նաեւ պետություններ, որոնք կշիռ կտան այդ գործընթացին, ուսի մեզ համար լավագույն հնարավորությունը այսօր բանակցային գործընթացում խնդիրը խաղաղ առաջ տանելն է»:
«Մենք այս պահին չենք գտնում, որ պետք է այդ խնդիրը քննարկել», - հայտարարեց Արտակ Զաքարյանը` հավելելով. - «Հանրապետական կուսակցությունը, եթե [օրինագիծը] գնաց քվեարկության, քվեարկելու է, բնականաբար, նախաձեռնությանը դեմ` եթե այս 15 օրվա ընթացքում բանակցային գործընթացում արմատական փոփոխություններ տեղի չունենան»:
Հայ հեղափոխական դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, անդրադառնալով հարցին, այսօր ասաց, որ իրենց կարծիքով նպատակահարմար չէր հիմա քննարկում կազմակերպել խորհրդարանում, քանի որ այդ քննարկման ավարտը Դաշնակցության համար հստակ չէր:
«Եթե պետք է հարցը քվեարկության դրվի, ապա, մեր կարծիքով, այն պետք է քվեարկվի առանց դեմերի, առանց ձեռնպահների: Քանի որ վիճակն այդպիսին չէ` ինչ-ինչ պատճառներով, մենք չենք գտնում նպատակահարմար քվեարկության ռիսկի գնալ», - նշեց Հովհաննիսյանը, հավելելով, որ եթե, այնուամենայնիվ, հարցը Ազգային ժողովի հաջորդ քառօրյա նստաշրջանում քվեարկության դրվի, Դաշնակցությունը կողմ է քվեարկելու Լեռնային Ղարաբաղը ճանաչելու նախաձեռնությանը: