Հայաստանում «Գազպրոմբանկ»-ի կապիտալի ավելացման հեռանկարները քննարկվել են բանկի կառավարման խորհրդի նախագահ Անդրեյ Ակիմովի հետ վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօր կայացած հանդիպման ժամանակ:
Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` այդ համատեքստում կողմերը զրուցել են էներգետիկայի ոլորտում եւ ֆինանսական շուկայի զարգացման ուղղությամբ համագործակցության խորացման հարցի շուրջ։
Հանդիպմանը մասնակցել են նաեւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության խորհրդի նախագահ, «ՀայՌուսգազարդ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ, գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանը եւ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Խանդկարյանը։