Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում ուրբաթ օրը հրապարակվել է ադրբեջանական գերության մեջ Մանվել Սարիբեկյանի մահվան դեպքը դատապարտող հայտարարություն:
Հայաստանյան պատվիրակության կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում շրջանառության մեջ դրված հայտարարության մեջ պահանջ է հնչեցվում` պատասխանատվության ենթարկել Մանվել Սարիբեկյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնատար անձանց:
Փաստաթղթին միացել են ԵԽԽՎ-ի 26 պատվիրակներ՝ Ռուսաստանից, Ֆրանսիայից, Միացյալ Թագավորությունից, Իսպանիայից, Իտալիայից, Հունաստանից, Սլովակիայից, Ֆինլանդիայից, Հունգարիայից եւ եվրոպական այլ երկրներից:
«ԵԽԽՎ-ն ցնցված է Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ եւ այս ողբերգության համար խստագույնս դատապարտում է Ադրբեջանի իշխանություններին: Ադրբեջանի պաշտոնական տեսակետը, թե Մանվել Սարիբեկյանը ինքնասպանություն է գործել, նրա մահվան համար պատասխանատվությունից խուսափելու ցինիկ փորձ է, քանզի Ադրբեջանը եւ նրա պաշտոնյաները ուղղակի պատասխանատվություն են կրում գերու կյանքի եւ անվտանգության համար», - ասված է հայտարարության մեջ:
ԵԽԽՎ-ն հորդորում է Ադրբեջանին անաչառ հետաքննություն անցկացնել՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ:
ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի փոխանցմամբ` այս հայտարարությունը պատասխանն է Վեհաժողովի լիագումար նիստում չորեքշաբթի երեկոյան հրապարակված մեկ այլ փաստաթղթի, որով Վեհաժողովը Հայաստանին կոչ է անում վերադարձնել ադրբեջանցի զինծառայողներ Մուբարիզ Իբրահիմովի եւ Ֆարիդ Ահմեդովի դիակները:
«Կատարյալ անհեթեթ հայտարարություն, որտեղ խոսվում է սպանված ադրբեջանցի զինվորի մասին եւ գրված է, որ այդ զինվորը սպանվել է, երբ որ հետ էր մղում հրադադարի ռեժիմը խախտած հայ զինվորներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Զոհրաբյանը:
Մուբարիզ Իբրահիմովը զոհվել է հունիսի 18-ին, իսկ Ֆարիդ Ահմեդովը` սեպտեմբերի 4-ին Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած ընդհարումների ժամանակ: