Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրման մեկամյա տարելիցի առիթով, որը, հիշեցնենք, լրանում է հոկտեմբերի 10-ին, «Ժամանակ»-ը գրում է. - «Եթե առաջ Հայաստանի եւ Թուրքիայի իշխանությունները հարաբերվում էին իրար գրկելով, ապա այսօր հարաբերվում են իրար հերքելով: Հայաստանը հայտարարում է, որ հայ-թուրքական որեւէ գաղտնի շփում չկա եւ շփում կլինի միայն այն դեպքում, եթե Թուրքիան պատրաստ լինի առանց նախապայմանի բանակցության, իսկ Թուրքիայի իշխանությունն էլ հայտարարում է «լուռ եւ վճռական դիվանագիտության ժամանակի» մասին: Այդ մասին հայտարարել էր Աբդուլա Գյուլը հենց երեկ իտալական Limes շաբաթաթերթին տված հարցազրույցում: Իսկ Գյուլից մեկ օր առաջ էլ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էր հայտարարել, թե առաջիկա ամիսներին հայ-թուրքական ուղղությամբ ոչինչ չի սպասվում: Հետաքրքրականն այն է, որ թերեւս ճշմարտության տարր կա երկու կողմերի հայտարարություններում էլ: Բանն այն է, որ Թուրքիան պատրաստվում է ընտրության, որը տեղի կունենա 2011 թվականի հունիսին: Թուրքերը խորհրդարան են ընտրելու: Այդ պարագայում հազիվ թե Թուրքիայի իշխանությունը որեւէ էական քայլի գնա Հայաստանի հետ հարաբերության հարցում»: Հոդվածագիրը շարունակում է. - «Սպասելիք կարելի է ունենալ միայն 2011 թվականի հուլիս-օգոստոսից, երբ Թուրքիան խորհրդարանի ընտրությունն անցկացրած կլինի: Օրինակ, չի բացառվում, որ օգոստոսի 31-ի գիշերը մեկ էլ հանկարծ ինչ-որ նոր բան մատուցվի հայ-թուրքական պայմանավորվածությունների տեսքով, հայ-թուրքական արձանագրությունների լուսընծայման երկրորդ տարեդարձի առիթով»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով համազեկուցող Գորան Լինդբլադի շուրջ վերջին օրերին ծավալվող իրադարձությունների առնչությամբ գրում է. - «Գորան Լինդբլադը իր երկրում` Շվեդիայում, չի ընտրվել պատգամավոր, հետեւաբար նրա փոխարեն Մոնիտորինգի հանձնաժողովը Հայաստանի հարցով այլ համազեկուցող պետք է նշանակի: Կկարողանա՞ն Հայաստանի իշխանությունները համոզել Եվրոպային Հայաստան գործուղել Պրեսկոտի նման մեկին, ում հետ հեշտ կլինի լեզու գտնել, թե՞ ոչ` ցույց կտա ժամանակը: Ինչ վերաբերում է Հայաստանի ժողովրդավարության մասին Լինդբլադի կարծիքներին, ապա զուր է եվրոպացի պաշտոնյան ջանացել լրացուցիչ փաստեր բերել: Առանց այդ էլ աշխարհը գիտի, թե ինչ օրի է Հայաստանը, եւ այս դեպքում ամենեւին էլ կարեւոր չէ, թե ինչ «նախասիրություններ» ունի համազեկուցողը»:
Նույն հարցին է անդրադառնում նաեւ «Հրապարակ»-ը. - «Մեր իշխանությունը թշնամիներ փնտրելու եւ հանրությանը մատնացույց անելու հետաքրքիր սովորույթ ունի: Այդպես հավանաբար հեշտանում է իշխելը` սխալներդ սրա-նրա վրա ես դնում եւ ձեռքերդ գրպաններդ դրած, շվշվացնելով ման գալիս: Այս անգամ թշնամու կարգավիճակում է հայտնվել ԵԽԽՎ-ում շվեդական պատվիրակության ղեկավար Գորան Լինդբլադը: Այս անձի նկատմամբ վերաբերմունքն անգամ միավորել է իշխանությանն ու ընդդիմությանը` հանձին Դաշնակցության: Մի այնպիսի համերաշխ ու գովելի պայքար է գնում նրա դեմ, որ սկսում ես մտածել` ուր էր թե մեր կյանքում տեղ գտած բացասական երեւույթներին այդպիսի տոտալ պատերազմ հայտարարեին»:
«Հայոց Աշխարհ»-ին տված հարցազրույցում ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը, մասնավորապես, ասում է. - «Ցավով եմ ասում, բայց մեր ազգը աստիճանաբար կորցրեց ազնվականությունը: Գիտեք, անցյալ դարի 60-ականներից սկսվեց հայոց նոր վերածնունդը, հայտնվեցին հանճարեղ մարդիկ: Ես հիշում եմ, երբ պետք է կառուցվեր ատոմակայանը, Քոչինյանը խումբ-խումբ հրավիրում էր մտավորականներին ու բացատրում, որ պետք չէ ընդդիմանալ, սա պետք է պետությանը: Հիմա դա չկա, այսօր գյուղապետից սկսած մինչեւ ամենաբարձր պաշտոնյան կարիք չունի լսելու իմ կարծիքը, նրան պետք չէ իմ կարծիքը: Եվ մտավորականին էլ սովորեցրին, որ իր գործը չէ, թող իր համար վեր ընկնի իր տեղում»:
«Հայկական ժամանակ»-ը վկայաբերում է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հրապարակած պաշտոնական վիճակագրությունը. - «Այս տարվա առաջին 9 ամիսներին «Զվարթնոց» եւ «Շիրակ» օդանավակայաններով հանրապետությունից մեկնած քաղաքացիների թիվը ավելի քան 70 հազարով ավելի է, քան ժամանողների ցուցանիշը: Այս տարվա առաջին 8 ամիսներին այդ նույն ցուցանիշը 61 հազար էր: Այսինքն` միայն սեպտեմբեր ամսին հանրապետությունից մեկնողների թիվը ժամանողների համամետ աճել է 9 հազարով: Եթե այսպես շարունակվի, ապա մինչեւ տարեվերջ մեկնողների եւ ժամանողների բացասական հաշվեկշիռը կմոտենա 100 հազարին»: