«Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Սամվել Բալասանյանը այսօր ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ:
Բալասանյանի թեկնածության օգտին քվեարկեց խորհրդարանի 74, դեմ` 6 պատգամավոր:
Սամվել Բալասանյանը նախկինում անդամակցել է «Օրինաց երկիր» կուսակցությանը, 2007 թվականից անկախ պատգամավոր էր, իսկ վերջերս անդամագրվել է «Բարգավաճ Հայաստան»-ին:
Ազգային ժողովի երկու փոխնախագահներից մեկի պաշտոնը կոալիցիոն համաձայնությամբ հատկացված է «Բարգավաճ Հայաստան»-ին: Այդ պաշտոնը թափուր էր մնացել Արեւիկ Պետրոսյանի հրաժարականից հետո:
Կարինե Քալանթարյան