ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հերթական այցից Դաշնակցության Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի ակնկալիքները բացասական են:
«Չեմ կարծում` լուրջ ակնկալիքներ կարելի է սպասել հերթական այցից: Եթե նույնիսկ գնահատելու լինենք, ապա այցի արդյունքներից պետք է մի քիչ ավելի բացասական ակնկալիքներ ունենալ: Այդ առումով, պետք է զգուշանալ եւ ակնկալել, որ այն զեկույցը, որ պիտի ներկայացվի կամ հրապարակվի, թերեւս որոշ մտահոգության տեղիք կարող է տալ հայկական կողմին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Իշխանյանը:
«Ղարաբաղի հարակից տարածքներում դիտարկում անցկացնելը արդյո՞ք համարում եք պարտվողական իրավիճակ հայկական կողմի համար, քանի որ այդ դիտարկումը, գոնե այս պահի դրությամբ, միակողմանի է», - այս հարցին ղարաբաղցի դաշնակցականը արձագանքեց. - «Այո, դուք բառը ճիշտ օգտագործեցիք` միակողմանի անցկացնել: Կարծում եմ, որ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները պետք է նման դիտարկումներին ընդհանրապես դեմ արտահայտվեին եւ չթույլատրեին նման կարգի դիտարկումների անցկացում, որովհետեւ իրոք միակողմանի անցկացումը հատկապես տալիս է պրոադրբեջանական ֆոն, եւ այդ արդյունքները արդեն կարելի է ի սկզբանե կանխատեսել, որ պետք է լինեն պրոադրբեջանական»:
«Դիտարկման առաքելությունը պետք է իր առաքելությունը շարունակի նաեւ այն տարածքներում, որոնք օկուպացված են Ադրբեջանի Հանրապետության կողմից, մասնավորապես` նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության այն տարածքները, այն շրջանները, որոնք ներկա դրությամբ գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ», - ընդգծեց Իշխանյանը:
Նախատեսվում է, որ դաշտային առաքելություն իրականացնելու նպատակով տարածաշրջանում գտնվող ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հինգշաբթի օրը Ստեփանակերտում կհանդիպեն Ղարաբաղի իշխանությունների հետ, իսկ բուն գնահատման առաքելությունը կսկսվի հոկտեմբերի 8-ից: Նախօրեին Նախիջեւանում, ուր միջնորդները հանդիպել էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտնել է, որ առաքելության երթուղին հստակեցվելու է Ստեփանակերտում:
Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, թե դաշտային առաքելության վերաբերյալ Ղարաբաղը իր համաձայնությունը տվել է պայմանով, որ նույնպիսի առաքելություն իրականացվի նաեւ «Գետաշենում, Շահումյանի, Մարտակերտի եւ Մարտունու այն հատվածներում, որոնք գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի տակ»:
Չորեքշաբթի օրը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, ինչպես փոխանցում է նախագահի մամլո գրասենյակը, միջնորդները խոստացել են Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքները դիտարկել հաջորդ փուլում: