Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ տարեկան 100 միլիարդ դոլարի առեւտուր կիրականացվի

Գործարարների եւ արդյունաբերողների թուրքական համադաշնությունը (TUSKON) համագործակցության մասին համաձայնագիր է կնքել Ռուսաստանի Առեւտրաարդյունաբերական պալատի հետ:

Թուրքական Zaman պարբերականի վկայությամբ` ստորագրված փաստաթուղթը ճանապարհ կհարթի երկու երկրների միջեւ առեւտրի ծավալները տարեկան 100 միլիարդ դոլարի հասցնելու համար: