Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռաֆայել Պապայանի մահվան կապակցությամբ

Սահմանադրական դատարանի անդամ Ռաֆայել Պապայանի մահվան կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը այսօր ցավակցական հեռագիր է հղել Պապայանների ընտանիքին, հարազատներին եւ մերձավորներին: Այդ մասին հայտնում են Հայաստանի նախագահի մամլո գրասենյակից:

Ռաֆայել Պապայանը վախճանվել է հոկտեմբերի լույս 5-ի գիշերը` կյանքի 68-րդ տարում: