Միջնորդները հանդիպում են ունեցել Ադրբեջանի արտգործնախարարի հետ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները Բաքվում հանդիպել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ։ Ադրբեջանական ԱՊԱ գործակալության հաղորդմամբ, հանդիպմանը մասնակցել են նաեւ Միգրացիայի միջազգային կազմակերպության եւ Փախստականների հարցերով ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարի գրասենյակի փորձագետներ։

Հանդիպումը տեւել է ավելի քան երեք ժամ, քննարկվել են Ղարաբաղի հարակից շրջաններում դիտարկում անցկացնելու հետ կապված հարցեր։

Հանդիպումից հետո համանախագահները մամուլի համար հայտարարություն չեն արել։

Միջնորդների Ադրբեջան ժամանելու օրը Իլհամ Ալիեւը մեկնել էր Նախիջեւան։