Յանուկովիչը կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը

«Ուկրաինայում այժմ տնտեսական եւ քաղաքական լուրջ բարեփոխումներ են ընթանում: Նախագահ Յանուկովիչը մեծ կարեւորություն է տալիս Հայաստանի հետ Ուկրաինայի համագործակցության խորացմանն ու հարաբերությունների առավել ամրապնդմանը», - հայտարարել է Ուկրաինայի նորանշանակ դեսպան Իվան Կուխտան` այսօր իր հավատարմագրերը հանձնելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանն անկեղծորեն հետաքրքրված է Ուկրաինայի հետ հարաբերությունների առավել ամրապնդմամբ եւ համագործակցության զարգացմամբ: Նա կարեւորել է նաեւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի եւ Ուկրաինայի միջեւ համագործակցությունը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման մասնակիցները կարեւոր են համարել նաեւ երկու երկրների գործարարների միջեւ շփումների ակտիվացումն ու գործարար համաժողովների անցկացումը: