Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը հետաձգվեց երկու շաբաթով

Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչող օրինագծի քվեարկությունը հիմնական զեկուցողի` «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկով հետաձգվեց երկու շաբաթով` մինչեւ Ազգային ժողովի հաջորդ քառօրյան:

Նախագծի քննարկումը խորհրդարանում սկսվել է այսօր` արտահերթ կարգով:

Օրինագծի 1-ին հոդվածով` «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:


Կարինե Քալանթարյան