ԱՊՀ-ի հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նիստ Յալթայում

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը այսօր մեկնել է Յալթա` մասնակցելու ԱՊՀ-ի հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական` 32-րդ նիստին:

Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայության փոխանցմամբ` նիստի ընթացքում Շաբոյանը հանդես կգա «Հայաստանում մրցակցային քաղաքականության իրավիճակի եւ զարգացման միտումների մասին» զեկույցով: