Ադրբեջանում հրապարակվեց ընտրողների թիվը

Ադրբեջանում ներկայումս գրանցված է 4 միլիոն 845 հազար 41 ընտրող: Այդ մասին այսօր հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին առընթեր «Ընտրություններ» տեղեկատվական կենտրոնի տնօրեն Ռամիլ Հուսեյնովը:

1news.az լրատվական գործակալության վկայությամբ, Հուսեյնովը նշել է, որ մինչեւ խորհրդարանական ընտրությունների օրը` նոյեմբերի 7-ը, այդ թիվը կարող է փոփոխվել:

Նրա խոսքերով` ընտրությունների մեկնարկից 35 օր առաջ ընտրացուցակները փակցվելու են ընտրատեղամասերում, որպեսզի յուրաքանչյուր ընտրող պարզի` կա՞ արդյոք իր անունը դրանցում: