Կիրակի օրը ժամը 19:00-ի սահմաններում N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Խաչատրյանի դին` կախված վիճակում:
Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն` Սամվել Խաչատրյանը 18 տարեկան էր, զորակոչված էր Արտաշատի զինկոմիսարիատից, սեպտեմբերի 13-ից ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների:
«Կատարվում է հետաքննություն: Դեպքի մանրամասների մասին կհաղորդվի առաջիկայում», - ասված է հաղորդագրությունում:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեցին պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, դեպքը տեղի է ունեցել Հադրութում: Կիրակի օրն արդեն քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 359 հոդվածի 3-րդ մասով` «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ»:
Սույն հոդվածի տվյալ մասով սահմանված պատիժը 4-ից մինչեւ 8 տարվա ազատազրկումն է:
Ռուզաննա Ստեփանյան