Նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ Բոսնիա-Հերցեգովինայում

Բոսնիա-Հերցեգովինայում այսօր համապետական ընտրություններ են։ Երկրի երեք համայնքները` բոսնիացի մահմեդականները, սերբերն ու խորվաթները, ընտրում են իրենց ներկայացուցչին իշխանության վերին մարմնում` երեք անդամներից բաղկացած Նախագահության կազմում։

Միաժամանակ այսօր նշանակված են նաեւ խորհրդարանական ընտրություններ երկրի սերբական եւ խորվաթական հատվածներում։

1995 թվականին ավարտված պատերազմից հետո արդեն վեցերորդ անգամ անցկացվող այս ընտրությունները, ըստ վերլուծաբանների, մեծ ազդեցություն կունենան Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին անդամակցության ուղղությամբ իրականացվող բարեփոխումների վրա։

Քաղաքագետները, մասնավորապես, մտավախություն ունեն, որ դրանք կարող են վտանգվել, եթե ընտրություններում հաղթեն ազգայնականները։