Գերմանիան տոնում է վերամիավորման 20-ամյակը

Աշխարհի մի շարք պետությունների ղեկավարներ այսօր շնորհավորական ուղերձ են հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը` վերամիավորման 20-ամյակի կապակցությամբ։

«Այդ իրադարձությունը հսկայական նշանակություն ունեցավ ոչ միայն գերմանացիների, այլեւ ողջ Եվրոպայի համար», - նշել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը։

Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ ԱՄՆ առաջնորդ Բարաք Օբաման, ով ընդգծել է գերմանացիների քաջությունը եւ տոկոնությունը` տասնամյակներ շարունակված արհեստական խոչընդոտը վերացնելու հարցում։

1990 թվականի հոկտեմբերի 3-ին` սառը պատերազմի խորհրդանիշներից մեկի` Բեռլինյան պատի անկումից 11 ամիս անց, Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը կրկին միավորվեց Դաշնայինին: