Փիթեր Սեմնեբին հանդիպել է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին եւ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը այսօր հանդիպել են Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) գրասենյակի հաղորդագրության համաձայն` հանդիպման ժամանակ քննարկվել են տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հարցեր, ինչպես նաեւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը: