Հայաստանի ղեկավարությունը շնորհավորել է Չինաստանի ազգային տոնը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Չինաստանի ազգային տոնի` Հանրապետության հիմնադրման օրվա առթիվ այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն եւ շնորհավորել դեսպանատան աշխատակազմին:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Չինաստանի նախագահ Հու Ձինթաոյին եւ Հայաստանի ու հայ ժողովրդի անունից շնորհավորել երկրի ղեկավարությանն ու ամբողջ չինացի ժողովրդին:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Չինաստանի ազգային տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը: