Մահացել է «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Ամալյա Կոստանյանը

Այսօր կյանքի 50-րդ տարում հանկարծամահ է եղել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ի նախագահ Ամալյա Կոստանյանը:

Կոստանյանը սկզբունքային ու համարձակ հասարակական գործիչ էր, եւ հատկապես վերջին տասնամյակում վարում էր ակտիվ հակակոռուպցիոն եւ իրավապաշտպան գործունեություն:

Ամալյա Կոստանյանը իր համախոհների հետ 2000 թվականին ստեղծել էր «Տարածաշրջանային զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը, որը մեկ տարի անց դարձավ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն շարժման հայաստանյան պաշտոնական ներկայացուցիչը:

Կոստանյանը նաեւ Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի խորհրդի նախագահն էր, հեղինակել է մարդու իրավունքների պաշտպանությանն ու կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված տասնյակ հրատարակություններ: