Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) վերանայել է 2010 թվականին Հայաստանի տնտեսության աճի վերաբերյալ իր կանխատեսումը. եթե նախկինում նախկինում կառույցը կանխատեսում էր համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 5 տոկոսի աճ, ապա, ըստ նոր կանխատեսման, տնտեսության զարգացման տեմպերը չեն գերազանցի 4 տոկոսը:
«Մենք վերանայել ենք կանխատեսումը, ինչը բացառապես պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված լուրջ ցնցման հետեւանքներով», - չորեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան` շարունակելով. - «Դա չէր երեւում ԱՄՀ-ի առաքելության նախորդ` գարնանը կայացած այցի ժամանակ, երբ անբարենպաստ բնակլիմայական պայմանների հետեւանքները դեռ ակնհայտ չէին: Սա հետաքրքիր է, որովհետեւ գյուղատնտեսության ոլորտը այն սակավաթիվ ոլորտներից էր, եթե ոչ միակը, որը հիմնականում կարողացավ խուսափել 2009 թվականին միջազգային շուկաներում արձանագրված ցնցումներից: Փոխարենը 2010 թվականին գյուղատնտեսության ոլորտը վնասներ կրեց մի իրավիճակի հետեւանքով, որը առաջացել է տեղում, Հայաստանյան շուկայի պայմաններում»:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվար-մայիս ժամանակահատվածում Հայաստանի ՀՆԱ-ն աճել էր 8,8 տոկոսով, իսկ հունիսից արդեն աճի դադնաղում արձանագրվեց` օգոստոսին ընդամենը 3.1 տոկոս: Նման անկումը առաջին հերթին պայմանավորված էր հենց գյուղանտնեսության արտադրանքի ծավալների կտրուկ նվազմամբ (այս տարվա հունվար-հուլիսին` 23 տոկոսով):
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչի կարծիքով, տարվա արդյունքներով 4 տոկոս աճը հնարավոր կլինի արձանագրել նույն գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշների որոշակի բարելավման հաշվին. - «Գյուղատնտեսության ոլորտի մրրիկը ավարտվել է, երկինքն անամպ է: Որոշ ապրանքատեսակներ կօգտվեն այդ հանգամանքից, մասնավորապես` խաղաղագործությունը, եւ գյուղատնտեսության ոլորտը մինչեւ տարեվերջ փաստացի կվերականգնվի: Մենք նաեւ հուսով ենք, որ կշարունակվի կայուն աճը մինչեւ այժմ վերականգնման դրսեւորումներ արձանագրած ոլորտներում` արդյունաբերությունում եւ ծառայությունների ոլորտում: Գյուղատնտեսության բացասական ազդեցությունը, որ զգացինք ամռան ընթացքում, կդադարի, եւ հավանական է, որ այս գործոնների հաշվին ՀՆԱ-ի ընդհանուր աճը կհասցնեն մոտ 4 տոկոսի»:
Ըստ Տոլոսայի, Հայաստանի կառավարությունը պետք է իրականացնի միջոցառումներ, որոնք կնպաստեն եւ կխրախուսեն արտահանումը, այլ ոչ թե վնասեն այն. - «Հայաստանի նման փոքր երկիրը զարգանալու համար պետք է կենտրոնանա արտաքին շուկաներ ապրանքներ եւ ծառայություններ արտահանելու վրա»:
«Հայաստանը չի կարող աճել միայն ներքին շուկայում ապրանքներ վաճառելով եւ շենքեր կառուցելով», - ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը:
Այս տարի ավելի վաղ Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի արդեն նախկին ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը հայտարարել էր, թե Հայաստանում ստվերային տնտեսությունը կազմում 35-40 տոկոս:
«Ինքներս վերլուծություն չեն արել, որը թույլ կտար հաստատել կամ հերքել այս գնահատականը, բայց մենք նույնպես գիտակցում, ենք, որ ստվերը Հայաստանի տնտեսությունում զգալի մաս է կազմում եւ դա լուրջ խնդիր է երկրի համար», - այս կապակցությամբ ասաց ԱՄՆ-ի ներկայացուցիչը:
Այս տարվա հուլիսին Հայաստանի արտաքին պարտքը հասավ 3 մլրդ դոլարի կամ ՀՆԱ-ի 41 տոկոսին: Արժույթի միջազգային հիմնադրամին Հայաստանի վարկատուների շարքում երկրորդն է՝ 640 մլն դոլար:
Ինչպես այսօր նշեց Գիերմո Տոլոսան, մինչեւ տարեվերջ արտաքին պարտքը կավելանա եւ կկազմի ՀՆԱ-ի արդեն 45 տոկոսը:
«Սա այնքան էլ մտահոգիչ չէ, սակայն, եթե կառավարությունը մտադիր է դիմել լրացուցիչ վարկերի` էներգետիկ եւ տրանսպորտային ծրագրերը իրականացնելու համար, ապա պետք է ուշադիր լինի, որ պարտքը չգերազանցի օրենքով սահմանված եւ վերահսկելի 50 տոկոսի սահմանը», - եզրափակեց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչը: