Եվրահանձնաժողովը կարող է Ֆրանսիային դատի տալ գնչուների հարցով

Ակնկալվում է, որ Եվրոպական հանձնաժողովը այսօր որոշում կկայացնի Ֆրանսիայի դեմ դատական գործընթաց սկսելու հարցով` կապված գնչուների արտաքսման հետ:

Դռնփակ նիստում Եվրահանձնաժողովը քննարկելու է Ֆրանսիայի դեմ երկու դատական գործընթաց հարուցելու հնարավորությունը, որոնցից առաջինը վերաբերում է ազատ տեղաշարժի Եվրամիության կանոնների խախտմանը, երկրորդը` խտրականության դրսեւորմանը:

Հանձնաժողովը լսելու է այդ խնդիրների շուրջ Արդարադատության եվրոպական դատարանի ղեկավար Վիվիան Ռեդինգի զեկույցը, ով 10 օր առաջ հայտարարել էր, որ Ֆրանսիայի կողմից գնչուների արտաքսումը «սարսափեցրել է» իրեն:

Հնարավոր դատական գործընթացի արդյունքում Ֆրանսիայի նկատմամբ կարող են մեծ տուգանքներ սահմանվել:

Ֆրանսիայի իշխանությունները Ռումինիա եւ Բուլղարիա են արտաքսում Եվրամիության քաղաքացի հազարավոր գնչուների: