Վարչական դատարանը երեքշաբթի օրը լսեց «Ալեքս Գրիգ» ընկերության հայցն ընդդեմ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը այս տարվա մայիսի 19-ին 2,5 միլիոն դրամով տուգանել էր պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությանը՝ օղիների արտադրության ոլորտում անբարեխիղճ մրցակցության համար։
Հանձնաժողովի հարուցած վարույթի արդյունքում պարզվել էր, որ «Ալեքս Գրիգ» ընկերության արտադրած մի շարք օղիների ապրանքանիշեր՝ «Ուկրաինա», «Խլոպցի», «Մեդոֆե», «Պրեմիում», շփոթության աստիճան նման են ուկրաինական եւ բրիտանական արտադրության «Ուկրաինկա», «Մեդոֆ», «Խորտիցա», «Պրայմ» օղիների ապրանքանիշերին, իսկ «Խլեբնիյ դար» օղու պիտակների վրա ծանոթագրական գրառումները ուկրաիներեն են, ինչը կարող է մոլորություն առաջացնել օղու ծագման հետ կապված:
Հայցվոր կողմը պնդում է, որ ընկերության նկատմամբ հանձնաժողովի կիրառած պատժամիջոցների մասին որոշումն ընդունվել է մի շարք օրենքների խախտմամբ եւ օրինական ուժ ունենալ չի կարող:
«Տվյալ դեպքում [օղիների նման լինելու] հանգամանքը պետք է հաստատվի փորձաքննությամբ», - դատարանում հայտարարեց «Ալեքս Գրիգ»-ի ներկայացուցիչ Լեռնիկ Հովհաննիսյանը:
«Ալեքս Գրիգ»-ի ներկայացուցիչն իր հայցում ներկայացնում էր մի շարք այլ հիմքեր, մասնավորապես, որ հանձնաժողովը օրենքի սխալ մեկնաբանության արդյունքում է անբարեխիղճ մրցակցության համար տուգանել ընկերությանը:
Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Լուիզա Ծատուրյանը դատարանում հակառակը պնդեց եւ հավելեց, թե հայտնի ապրանքանիշերին նմանեցումը փորձաքննությամբ ապացուցելու կարիք չկա, քանի որ տվյալ դեպքում այդ հանգամանքն ակնհայտ է:
Կողմերին լսելուց հետո դատարանը հեռացավ վճիռ կայացնելու: Դատավճիռը կհրապարակվի հոկտեմբերի 12-ին: